«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Դրանում ասված է

«Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի եւ գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ: Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին»: