Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարեւոր փաստ է վերահաստատել։
Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.
1. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։
2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։
3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւ։
Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր եւ հայանպաստ, մինչեւ դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր…