91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

NEWS.am–ը ներկայացնում է  Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ՝  ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գրած մահախոսականը։

«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե-ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու¬թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:

Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչեւ իր մահ¬կա¬նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:

Դրանց մասին գուցե նաեւ ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա-հաբար կարող ենք արձա¬նա¬գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս-նակ¬ցության՝

•             չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,

•             90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա-ջողություններին, ինչը պատմական իրողություն է,

•             Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա-հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,

•             այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել եւ շարունակում է ունենալ,

•             չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո-տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:

Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:

Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե-գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու¬րաց ծառայելով:

Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու¬թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ¬նա¬հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց եւ բնակություն հաստատեց Մայր հայ¬րենիքում:

Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:

Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչեւ իր մահկանացուն կնքելը:

Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:

Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց…»: