Արտակ Թովմասյանի կողմից ձեւավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» հայտարարության շրջանակներում հանրության քննարկմանն է ներկայացվել Ազգային արժեքների պահպանման եւ Հայաստանի Հանրապետության՝ Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող կապիտալի արտահոսքի երաշխիքներին վերաբերող ապահովման հիմնախնդիրը:

Հայտարարության մեջ ասվում է

«ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագիծը հնարավոր է տեսնել հետեւյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/3130/about/

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է ներկայացված նախագիծը եւ հանգել այն եզրակցության, որ այն ունի հետեւյալ խնդիրները.

—              Նախագիծն ամբողջությամբ իրավազուրկ է եւ ներկայացված հիմնավորումներն ու առաջադրված փոփոխություններն իմաստային առումով չեն բարելավում բաժնետիրական բնագավառում առկա խնդիրները:

Մասնավորապես,

Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվել ՀՀ կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման վրա: Ավելին՝ այդ հղումը վերաբերվում է վերոգրյալ որոշման հավելված 1-ի 47-րդ էջում նախատեսված «Քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» ռազմավարական նպատակին:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը դատավարության խնդիրների կարգավորման մասին է: Սակայն, շարունակելով վերլուծությունը՝  նույն փաստաթղթի 48-րդ էջի 3-րդ կետում ներկայացված է հետեւյալը.

«Ժամանակակից զարգացումներից հետ են մնում նաեւ կորպորատիվ իրավունքին վերաբերող իրավակարգավորումները, հատկապես՝ շուկայական հարաբերություններին ոչ համահունչ կազմակերպաիրավական ձեւերի առկայության պայմաններում: Խոսքը հատկապես վերաբերում է տնտեսական ընկերակցություններին, որոնց վերաբերյալ կարգավորումները գործնականում չեն կիրառվում: Բացի այդ, վերանայման ենթակա են նաեւ կորպորատիվ իրավահարաբերություններ կարգավորող մյուս օրենսդրական ակտերը՝ «Սահմանափակ պատասխանատվության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին»՝ դրանցում կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներին համապարփակ անդրադարձ կատարելու համար:

Հարց առաջին՝

Ինչ կապ ունի «դատական» բարեփոխումները եւ «կորպորատիվ իրավունքը»՝ զավեշտալի եւ տարօրինակ համադրություն

Հարց երկրորդ՝

Անգամ եթե դիտարկենք առկա կապը «դատական» բարեփոխումների հետ,  ապա «կազմակերպաիրավական ձեւեր» եւ «բաժնետիրացման ծրագիրը» ինչ կապ ունեն վերոգրյալի հետ:

-Նախագծով ներկայացված չեն իրավական ակտի ազդեցության գնահատումն ըստ ոլորտների՝ տնտեսության, ՓՄՁ, սոցիալական, հանրային ֆինանսների, բնապահպանության եւ այլ:

Առնվազն, ազդեցության գնահատման վերլուծությունը, հնարավորություն կստեղծեր գնահատելու առկա վիճակը եւ ներկայացված Նախագծի ընդունումից հետո ակնկալվող արդյունքները՝ քանակական եւ որակական:

Բացի այդ, վերլուծությունը հնարավորություն կստեղծեր հանրությանը՝ պատկերացում կազմելու ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություններում ինչ չափով ռեսուրսներ են տեղաբաշխվել:

Մասնավորապես,

ա/ Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ըստ ընկերությունների քանակի եւ նրանց կապիտալի մեծության՝ Հայաստանի Հանրապետության կապիտալով 100 տոկոս մասնակցությամբ, 50 տոկոսից ավելի մասնակցությամբ եւ մինչեւ 50 տոկոսի մասնակցությամբ: Արդյոք կատարվել է այդ կապիտալի գույքագրումը: Իսկ եթե կատարվել է, ապա ինչու չի ներկայացվում հանրությանը:

բ/ Անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող բաժնետիրական ընկերությունների ցանկը եւ դրան պետք է եւ պարտադիր է հանել եւ որեւէ ձեւով չընդգրկել առաջարկվող բաժնետիրացման ծրագրերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, առողջապահության, ռազմարդյունաբերության եւ հանքարդյունաբերության, ինչպես նաեւ այլ ռազմական նշանակություն ունեցող ոլորտները:

գ/ Անհարժեշտ է ներկայացնել այն բաժնետիրական ընկերությունները որոնց կառավարումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի, հավատարմագրային կառավարման եւ այլ նմանատիպ սկզբունքների հիման վրա:

ՈՐՈՇՈՒՄ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ հորդորում եւ կոչ են անում.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին

Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին եւ գործարար համայնքին

Հայ Ժողովրդին

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված Նախագիծը վտանգում է Հայ Ազգի կապիտալը գոյությունը եւ նպաստում է Հայ Ազգի կապիտալի արտահոսքին: