Լևոն և Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններ ցավակցական հեռագիր են հղել բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ։

«Խոր կսկիծով ընդունեցինք Ամերիկայի հայկական համագումարի ցկյանս նախագահ Հրայր Հովնանյանի մահվան լուրը: Նրա ղեկավարած կազմակերպությունը սփյուռքահայ առաջին կառույցներից մեկն էր, որը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրվանից լծվեց մեր հայրենիքի վերածնման, 88-ի երկրաշարժի ծանրագույն հետևանքների վերացման, արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Հայաստանի անկախության վերականգնման և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայացման գործին: Մեծ հայրենասերի, ազգային բարերարի հիշատակը հավերժ կմնա հայության սրտում:

Խորին երախտագիտությամբ՝ Լևոն և Լյուդմիլա Տեր-Պետրոսյաններ»,-նշված է ՀՀ առաջին նախագահի «Ֆեյսբուք»-ի ոչ պաշտոնական էջում։