ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կտրուկ արտահայտություններ հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Նա մասնավորապես ասել է, որ Մոսկվայի հետ քաղաքականության հարցում Սպիտան տունը առաջնորդվում է պրագմատիզմի սկզբունքներով։ Սրանով պայմանավորված, ըստ Բլինկենի, վարչակազմը հնարավոր է համարում Ռուսաստանի ղեկավարի հանդեպ կոշտ հայտարարություններ, սակայն եւ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ։ «Բայդենը երկու բան հստակ տեսնում է։ Նախ անհրաժեշտ է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցանկացած թշնամական գործողության համար, որը նա կձեռնարկի եւ միաժամանակ, բաց են համագործակցության համար այն ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Բլինկենը։ Հիմնական առաջնորդող չաձանիշը «նպատակահարմարության չափանիշն է», որով ղեկավարվում է Սպիտակ տունը Մոսկվայի հարցում։