ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը առնվազն մինչեւ հիվանդացության անկումը:

Նրա խոսքով՝ եթե դա չարվի, ապա Թուրքիայից վերադառնալիս զբոսաշրջիկները վիրուսը կբերեն երկիր, ինչը կհանգեցնի նոր բռնկման:

«Միջոցներ ձեռնարկեք, փակեք օդային դարպասները դեպի ցանկացած երկիր, որտեղ հիվանդացության բռնկում է սկսվել»,-գրել է նա թելեգրամի իր էջում: