Թուրքիան Մոնտրյոյի կոնվենցիայի մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ԱՄՆ ռազմանավերի անցնելու մասին։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատնից:

«Թուրքիան կոնվենցիային համապատասխան դրա մասնակիցներին ծանուցում է ուղարկել Միջերկրական ծովից դեպի Սեւ ծով և հակառակ ուղղությամբ ռազմանավերի անցնելու մասին», — ասել է լրատվական գործակալության զրուցակիցը: