Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է: Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում նախարարի և ԳՇ պետի հետ: Նշենք, որ կեսգիշերին նրանց էին միացել նաև այն գերիների ծնողները, որոնք երեկ Էրեբունի օդանավակայանում սպասում էին իրենց որդիների վերադարձին:

Ծնողները շշերով բենզին են բերել և սպառնում են այրել ՊՆ-ի մոտակայքում կայանված մեքենաները:

Նրանք մասամբ կոտրեցին գլխավոր մուտքը փակող դարպասները:

Րոպեներ առաջ իրավիճակը հանդարտվեց: