Չէ, գիտեք ինչու՞ այս ամենը եղավ, որովհետեւ շարունակում ենք ստով ապրել եւ ինչպես ասում են «քաղցր սուտը, գերադավեց դառը ճշմարտությունից»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նախօրեին գերիների վերադարձի շուրջ զարգացումներին:

Առավոտյան գերիների ծնողները ինձ էլ էին զանգահարել լուրն իմանալուն պես, պարզեցի հնարավոր բոլոր աղբյուրներով եւ տեղեկացրեցի , որ ցավոք չկա նման բան եւ այն մարդիկ ում անունները շրջանառվում է գերիներ բերելու հարցում, իրենք են հերքում այդ լուրը…

Դե իշխանական կառկառունները ասել են, ինչպե՞ս կարող է անկախ պատգամավորը ճիշտ լինի…

Հետո էլ դե մի կուշտ կլացենք, կներվենք, ամեն ինչ կանցնի կգնա…

Չէ, չի անցնում, գոնե գիտակցում եք, որ կուտակվում է ու հետո դառնում է մեծ խնդիր: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար չի կարելի ստել… այ էդ ստով էլ աշխատում եք ու ապացուցում , որ պաշտոնյաները պետք է լինեն ստախոս, որպեսզի լինեն «լավը», «ընդունվածը»…