Քիչ առաջ ավարտվել է անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների հանդիպումը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ծնողներից մեկը հանդիպումից հետո ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել միայն ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը հավաստիացրել է, թե իրենք աշխատում են խնդիրը լուծելու համար: Պաշտպանության նախարարը հանդիպմանը չի մասնակցել։

«ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին, նա ասաց, որ հարցի լուծումը իր իրավասությունների սահմաններում չէ», — նշեց ծնողը:

«Մենք մեզ հուզող հարցերի պատասխանները չստացանք, պետք է քննարկենք իրավիճակը և որոշենք թե ինչ ենք անելու», — ասաց ծնողներից մեկը: