Փաշինյանը անում է նույն բաները, ինչ  ժամանակին արել է Սերժ Սարգսյանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իշխանությունն արդեն նախընտրական քարոզարշավ է անում:

«Նայում են, թե այն ժամանակ ինչ է խոսացվել, ինչ կա տենց հնչեղ, ասում են։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք, դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել: Մի հատ մեր իշխանության դեմքին նայեք, ինքը ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի, ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց հեռու պետք է պահել ատոմակայանից»,-ասաց նա:

ԼՀԿ ղեկավարը նաև նշեց, որ իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան: