Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին իրենց փակած բոլոր ճանապարհները: Նաև երկաթգիծն են բացել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նրանք տեղեկացրեցին այս մասին: Այլ մանրամասների մասին խոսել չցանկացան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից նրանք փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը:

Հիշեցնենք՝ որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Նշենք, որ իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել: