Գերեվարվածանձանց հարազատները Գյումրիում պարալիզացրել են ճանապարհները: Մեզ փոխանցեցին, որ այս պահին Գյումրիից Երեւան մեկնող մեքենաները հետ են դարձվում: Փակ է նաեւ դեպի Լոռու մարզ տանող ճանապարհը: Քիչ առաջ ԳԱԼԱ-ն զանգ ստացավ նաեւ մարզի Վարդաղբյուր համայնքից: Այստեղ եւս փակել են ճանապարհը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան էր բերվելու գերիների հերթական խումբ, սակայն  Բաքվից Երեւան եկող ինքնաթիռը դատարկ է վայրէջք կատարել: