Ապրիլի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։