Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքի քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ըստ այդմ այս տարի քաղաքացու օրը նշվելու է ապրիլի 25-ին։

ArmDaily.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն, պարզելու թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսված անցկացնել, որքա՞ն գումար է նախատեսվում ծախսել։ Ի պատասխան մեր հարցմանը, կառավարությունից տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ քաղաքացու օրվա հետ կապված որևէ միջոցառում նախատեսված չէ։