Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  ինքնաթիռը դատարկ չի եկել. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն։

Ապրիլի 8-ին երեկոյան վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր լրատվամիջոցներին, որ սպասվում է գերիների հերթական խմբի վերադարձը Բաքվից։ Այդ տեղեկությունից հետո գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ, սակայն ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որը, ըստ լուրերի, պետք է տեղափոխեր մեր հայրենակիցներին, վայրէջք կատարեց օդանավակայանում առանց գերիների։