Ավելի քան 150 000 մարդ է միացել ստորագրահավաքին, որով Նիդերլանդների արդարադատության նախարարությանը կոչ են անում վերանայել 13-ամյա սիրիահայ տղային՝  Ջեյքոբին, Հայաստան արտաքսելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է Dutch News-ը: Տղան սիրիացի քրիստոնյա է, նա Հայաստանում երբեք չի եղել: Խնդիրն այն է, որ մայրը՝  Թինան, Նիդերլանդներում մնալու իրավունքից զրկվել են: Կինը հայկական անձնագրեր է ստացել իր և իր որդու համար, որպեսզի կարողանան Եվրոպայի մուտքի այցագիր ստանալ: Նա ամենևին էլ նպատակ չի ունեցել մաքսանենգների խմբի միջոցով փախչել պատերազմի հետևանքով ավերակ դարձող Դամասկոսից:

Վերջին կաթիլն է դարձել այն, որ Ջեյքոբը վիրավորում է ստացել ռումբի պայթյունից, իսկ նրա ընկերներից մեկը մահացել է: Մայրը՝ Թինան, որ 26 տարեկան էր, և 8-ամյա Ջեյքոբը փոքրիկ նավակով ուղևորվել են Եվրոպա: Քանի որ Հայաստանը որակավորվում է իբրև անվտանգ երրորդ երկիր, Թինային և որդուն արդեն մեկ անգամ չէ, որ Նիդերլանդներում մնալու իրավունք չեն տվել: Ջեյքոբին և Թինային կարտաքսեն Հայաստան՝  երկիր, որտեղ նա երբեք չի եղել, իսկ մայրը եղել է ընդամենը չորս օրով: