Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ապրիլի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի շուրջ ՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա, այդ թվում ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ: