ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության են գնացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։

Կրակը տարածվել է մոտ 10հա տարածքի վրա, հիմնականում այրվում են տարածքում առկա թփերը։ Փրկարար ծառայողներն այս պահին դեպքի վայրում են և ձեռքի միջոցներով փորձում են մարել կրակը։

Հրդեհի բռնկման պատճառը և վնասի չափը կճշտվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո։