Սիրիայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է Գոլանի բարձունքների տարածքից իսրայելական զինուժի՝ Դամասկոսի ուղղությամբ արձակած հրթիռները: Այս մասին SANA գործակալության տեղեկությանը հղում է տվել Al Arabiya-ն:

Իսրայելի գրոհների հետևանքով տուժել է չորս զինվորական՝ պատճառելով նյութական վնաս:

SANA գործակալությունը հայտնում է, որ Իսրայելը հրթիռներ է արձակել՝ թիրախավորելով Դամասկոսի մոտակա շրջանները: Սիրիական ՀՕՊ համակարգը կանխարգելել է ագրեսիան և խոցել շատ հրթիռներ:

Սիրիայի մայրաքաղաքում լսվել են պայթյունների ձայներ: Իսրայելի զինված ուժերը չեն մեկնաբանել գրոհները: