Ինչպես արդեն հայտնել ենք, զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են պաշտպանության նախարարության շենքը:

Նախարարության աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ շենքից, գնալ տուն: Մինչ այս պահը նրանք գտնվում են նախարարության շենքում: Բոլոր ելքերը փակ են:

Ոստիկանությունը տեղում է, սակայն որևէ կերպ չեն ազդում իրավիճակի վրա: