Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ տեղեկացրեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են ՊՆ շենքի մոտ. «Մեզ խոստումներ տվեցին, որոնք այդպես էլ չկատարվեցին: Այս պահին ծնողներով կրկին ակցիա ենք իրականացնում: Սա լինելու է երկարաժամկետ»,- ասաց նա: