Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.

«Իմ, ընկերներիս և Արմնյուզի համատեղ աշխատանքը:

Մենք սև ու սպիտակ չենք: Մենք ընդմիշտ եռագույն ենք»:

Տեսանյութում մի շարք ոլորտների ներկայացուցիչներ` քաղաքական գործիչներ, իրավաբաններ, լրագրողներ և այլք, ներկայացնում են վերջին երեք տարիներին Հայաստանում ստեղծված իրավիճակը:

«Մենք ուզում ենք ապրել այս հողում, արժանի լինել մեր նախնիների հաղթանակներին: Ուզում ենք նոր հաղթանակներ»,- նշում են նրանք: