Լիբանանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել սառեցնել լիբանանցի տնտեսագետների եւ քաղաքական գործիչները ակտիվները ֆրանսիական բանկերում, հաղորդում է MEM-ը:

Նամակում նրանք լիբանանցի տնտեսագետներին եւ քաղաքական գործիչներին անվանել են «տնտեսաքաղաքական մաֆիա»:

Նամակը ստորագրել են բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ եւ ակտիվիստներ, այդ թվում հայտնի քաղաքագետ Քարիմ Բիթարը, մշակույթի նախկին նախարար Գասան Սալամեն, ինչպես նաեւ նախկին պատգամավոր եւ հեռուստահաղորդավար Պաուլա Յակուբյանը:

Լիբանանի նորոնշանակ վարչապետ Սաադ Հարիրին եւ նախագահ Միշել Աունն անցած ամիս կրկին չեն կարողացել պայմանավորվել կառավարության ձեւավորման մասին: