Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու 3 հասցեում այրվում է չոր խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է քարաշեն շինության ծածկը:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):