Ապրիլի 7-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական գործողությունների վարման՝ հրամանատարական կազմի հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները: