Կոտայքի մարզում ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում Առինջ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Առինջ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Ալոյանի վարած Ford Transit մակնիշի և ՌԴ քաղաքացի՝ 60-ամյա Ալեքսանդր Արտյոմովի վարած Mercedes Actros մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Վ. Ալոյանը և նրա ուղևորներ՝ Ջրվեժ գյուղի բնակիչներ, 31-ամյա Անդրանիկ Աղաջանյանն ու 32-ամյա Արմեն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։