Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝  Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը:

Կարեն Ավագյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում ցույց տալով 375 կգ՝ պոլելով 170 և հրելով  200 կգ-անոց ծանրաձողը: Ավագյանը պոկում վարժությունում նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը հրեց 195, իսկ պոկումում 170 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: