Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:

«Իրոք, կա Դոնբասում իրավիճակի սրում, իրոք մենք դա տեսնում ենք, տեսնում են նաև զինծառայողներն ու հրամանատարները: Հասկանում եմ, որ մեր զինծառայողների դեմ աշխատում են դիպուկահարներ»,- «Ուկրաինա 24»-ին ասել է Զելենսկին:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ չի տեսնում կապ Զելենսկիի Դանբաս այցելության և տարածաշրջանում իրավիճակի սրման միջև: