Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ գործերը պահանջում են մեծ քայլեր… Սակայն այսօր մեզ տրված է ընդամենը մեկ քայլի հնարավորություն, այն է՝ իշխանությունից հեռացնել նրան, ով իր հանցավոր գործունեության արդյունքում մսխել է մեր ռազմա-քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները և այդուհետ շարունակում է անել այն, ինչը կարող է զրոյականի հավասարեցնել ստեղծված անելանելի վիճակից, գոնե ապագայում, դուրս գալու հավանականությունը…

Հ.գ.- Հիմա էլ բանակը հիմնովին ավերած թիվ մեկ պատահականությունը խոսում է բանակում «լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթաց» սկսելու մասին… Ավելացնելու բան չունեմ…»։