Արցախում նախօրեին՝ ապրիլի 7–ին, կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Ինչպես փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից,  վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2524 դեպք: Կատարվել է 22 384 թեստավորում:

Նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: