Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Արցախի որոշ տարածքներում նախատեսվում են վնասազերծման աշխատանքներ։

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ այսօր զինամթերքի վնասազերծման ախատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի մերձակա անտառային տարածքներում և Ասկերան քաղաքի հարակից համայնքների տարածքներում։

Հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ գյուղերում»,-ասված է հայտարարության մեջ։