ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության Global Trends 2040 զեկույցում:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռացումը կարող է խաթարել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հատկապես, եթե Ռուսաստանում ներքին անկայունություն լինի»,-ասվում  է զեկույցում:

Նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կմնա կործանիչ տերություն հաջորդ երկու տասնամյակներում, նույնիսկ եթե նյութական հնարավորությունները նվազեն՝ համեմատած այլ խոշոր խաղացողների հետ:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի տնտեսական հնարավորություններ փնտրել՝ Արկտիկայում ռազմական գերիշխող դիրք զբաղեցնելու, Արեւմուտքում տարաձայնություններն ուժգնացնելու համար: