Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքվում գերիներ չկան։

<<Զինվորները համարվում են գերի, եթե գերի են վերցվել ռազմական գործողությունների ընթացքում։ Նրանց, ովքեր ձերբակալվել են հակաահաբեկչական գործողությունների արդյունքում, հարկ է կոչել ահաբեկիչներ, այլ ոչ թե գերիներ։ Եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերը պետք է հետեւեն իրենց պարտականություններին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը փորձում է զորք ուղարկել Հայաստան>>,-հայտարարել է նա։