ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ կառավարության մոտից այսօր բերման են ենթարկել իր կնոջը՝ Համեստ Երիցյանին, սակայն չցանկացավ մեկնաբանել միջադեպը.

«Եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Տիրան Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Վետո» նախաձեռնության կանանց նախաձեռնությամբ այսօր ակցիա է տեղի ունեցել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ակիցայի ներկա է եղել նաեւ գեներալ-լեյտենանտի կինը, որը կարմիր քարտ է ցույց տվել ոստիկաններին։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է նրան բերման ենթարկելու կադրերը։