Սրանք իմ հոր արյունն են խմել: Ես այն կապիտանի աղջիկն եմ, ով իր կյանքը չի խնայել: Այս մասին ասել է պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը, երբ ոստիկանության ծառայողները նրան բերման էին ենթարկում:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, մասնակիցներից ոմանց ինքնությունը նաեւ վատացել էր։ Ոստիկանները բերման են ենթարկել 15 անձի: