Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է:

Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով:

Ռեշետնիկովան չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին: