Ոստիկանությունն ուժով բերման է ենթարկում կանանց, ովքեր բողոք են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Irakanum.am-ի թղթակիցը դեպքի վայրից։

Ոստիկանությունը րոպեներ առաջ սկսել է  ուժ կիրառել կառավարության շենքի մոտ ակցիա իրականացող քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ:

Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոաացած. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց. «Դուք ապահովում եք թուրքահպատակների  անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: հորդորում ենք բացել ճանապարհը եւ թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մեն դա կանենք ինքնուրույն»:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին:

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»: