«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ, այսօր՝ ապրիլի 7–ին, ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Ոստիկանները քաշում էին նրա ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն, սակայն ակցիայի մյուս մասնակիցների նախատինքերից եւ ամոթանքներից հետո, նրանք բաց թողեցին կնոջը։

«Էս ի՞նչ եք անում, արա», «ամոթ ձեզ», «թքեմ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնու՞մ»,– բղավում էին ակցիայի մասնակիցները՝  պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։