«Կանայք վճռական քայլ արեցին և ցույց տվեցին, որ ոչինչ չի մոռացվել, այս հանրապետւթյունում կա խնդիր՝ Նիկոլը պետք է կողքի եղած ոհմակով հեռանա, որպեսզի ազգը կարողանա մեջքը ուղղի»,- այս մասին կառավարության շենքի մոտ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի կին անդամների բերման ենթակմանը։

Ախոյանը նշեց, որ ապրիլի յոթին կանանց կազմակերպած ակցիան խորհուրդ ունի՝ կանայք իրենց գործողություններով փաստեցինհ, որ ասելիք ունեն։ Համարում է, որ կանայք վճական են տրամադրված, նրանց բողոքի ակցիան ակցիան ստացված է, իսկ ոստիկանության գործողություները՝ կանանց նկատմամբ անթույլատրելի են։

«Կանայք ցույց տվեցին, որ ասելիք ունեն այս իշխանություններին։ Տեսնք՝ ինչպես վարվեցին ոստիկանները։ Ուղղակի գետնին քարշ տալով որոշ կանանց ու աղջիկներին բերման ենթարկեցին՝ իբրև իրենց ինքնասիրությունը պաշտպանեցին։ Բողոքի ակցիա է, ամեն ինչ էլ կարող է լինեն՝ ձվով հարվածեցին, բայց ոչ ոքի կյանքին վտանգ չսպառնաց, որոնց չէր կարելի նման ձևավով արձագանքել»։
Արագած Ախոյանը նաև նկատեց, որ ոստիկաններն աշխատավարձի բարձրացումից հետո կարծես ավելի ապահով են իրենց զգում, որոշները հանուն պաշտոնի «ջանասիրաբար» կանանց են քարշ էին տալիս՝ առանց հաշվի առնելու օրվա խորհուրդը և այն, որ հայերը կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենք։

«Այս օրով չարժեր՝ կարող էին ավելի զուսպ ու համեստ լինել, չարժեր, որ ոստիկանները այդ կարգի ցածրանային»։ Ախոյանը նշեց, որ փորձել են միջամտել ոստիկանների բռնի գործողություններին, ամոթանք են հայտնել նման կոշտ պահվածքի համար։

«Ո՞նց կլինի՝ մեկը ձվով հարձակվեց ու 30-40 տղամարդով՝ ոհմակով հարձակվեցին կանանց վրա»,- եզրափակեց Ախոյանը։