Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պլանավորում է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:

«Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր, և այս իմաստով այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը», — ՌԴ նախագահի հետ հանդիպմաննն ասել է Նիկոլ Փաշինյանը: