Այն մարդիկ, ովքեր օգտվում են Սորոսի հիմնադրամից, նրանք Հայրենիքի թշնամիներն են: Նրանք մի ամբողջ բանակ են: Այս մասին «ՎԵՏՕ» նախաձեռնության կանանց նախաձեռնած ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից տատիկը.

«Նիկոլ Փաշինյանը մնում է, որպեսզի Սյունիքը տա, Տավուշը տա, դրան է նա սպասում: Այս հարցը կարող էր լուծվել խորհրդարանում, բայց իմքայլական 88 պատգամավորները, ընդամենը կոճակ են սեղմում»,-ասաց ակցիայի մասնակից տատիկը:

Վերջինս պահանջեց նաև, որպեսզի հրապարակվեն ցուցակներ, թե պատգամավորներից ովքեր են գումար ստանում Սորոսի հիմնադրամից, և որքան գումար են ստանում: