Այստեղ հայտնի եւ ոչ այնքան հայտնի դեմքեր են ընդգրկվելու՝ IT, մշակույթի, կրթության ոլորտներից․ Գագիկ Գինոսյանը, երբեմնի ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ այլք։ Երեկ տեղի է ունեցել ակումբի հերթական հավաքը։

Սեդրակ Վարդանյանն ասաց՝ նպատակն է հանրային նախաձեռնություններ, տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնող մարդկանց համախմբել, որոնք անտարբեր չեն երկրում ընթացող գործընթացների նկատմամբ եւ չեն կարող դիտորդի կարգավիճակով հետեւել, թե «ինչպես է երկիրն իներցիայով գահավիժում»։

Ճի՞շտ է, որ որոշվել է հետագայում ակումբը գրանցել որպես կուսակցություն, ասաց․ «Քննարկվել է, այո, այդ հարցը, բայց մեծամասնության կարծիքով՝ նպատակահարմար չէ, մենք պետք է այսպես ազդեցություն գործենք քաղաքական ուժերի վրա՝ լինի դա իշխող, թե ոչ իշխող, որպեսզի գործընթացներն ընթանան հայանպաստ հունով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում