Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մենք ունենք նաև կին գերի, մենք, որպես կին, այլևս իրավունք չունենք լռելու և հանդուրժելու այս ամենը: Այս մասին ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Աննա Հակոբյանը:

Վերջինս նկատեց, որ իշխանությունները մինչ օրս չեն հայտնել զոհերի, անհետ կորածների և վիրավորների հստակ թվերը, այդ տվյալները ստանում ենք ռուս խաղաղապահներից.

«Վերջին տվյալներով մոտ 3500 դիմում է ստացվել անհետ կորածների վերաբերյալ»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Հարցին՝ թե չե՞ն վախենում, որ իրենց բերման կենթարկեն, Աննա Հակոբյանը պատասխանեց.

«Մենք այլևս ոչ մի բանից չենք վախենում, քանի որ այլևս կորցնելու բան էլ չունենք։ Մի հայրենիք ունեինք, մեզ ստիպեցին տանուլ տալ այդ հայրենիքը, էլ ինչի՞ց վախենանք»: