2020 թվականի ընթացքում պետական համակարգում 120 միլիոն դոլարի պարգևավճար չի եղել։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Երեկ Սևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանի պնդումները սուտ են։

Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցյալ տարի պետական համակարգում 120 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է խնդրի», — ասաց Բաբկեն Թունյանը։