Ես չեմ պատվաստվել, որովհետև առաջին հերթին պատվաստվելու են ռիսկային խմբում գտնվող անձինք։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Պատգամավորն ասաց՝ ամեն ինչ պետք է անեն, որ պատվաստումներն անվճար լինեն. «Առայժմ վճարովի պատվաստումների մասին խոսք չկա։ Պատվստանյութը տրամադրվում է պետությանը, այլ ոչ թե ներկրողներին կամ մասնավոր կառույցներին, և պետությունն անվճար է իրականացնում պատվաստումները»,-նշեց Նարեկ Զեյնալյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է Sputnik V-ի արտադրությունը Հայաստանում իրականացվի, Նարեկ Զեյնալյանն նշեց, որ ավելի արդյունավետ կլինի ձեռք բերել պատվաստանյութը, քան արտադրել։

Նարեկ Զեյնալյանի խոսքով կորոնավիրուսային համաճարակի երկու ալիք հաղթահարել ենք. «Քանի որ կորոնավիուսային հիվանդության թվերը շարունակաբար աճում են, կարող ենք ասել, որ երրորդ ալիքն է»,-ասաց պատգամավորը։