Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվեց Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է այժմ տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնումը կախված քաղաքական գործոնից, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

«Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվեց Թուրքիայի կողմից դեռ 1993  թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն դա մերժել է Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելով օտարերկրյա զինված ահաբեկիչների: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիային պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,-ասել է Փաշինյանը: