Սկսած լուրջ վթարներից մինչև կենղացային փոքրիկ խնդիրներ՝ մարդիկ զանգահարում են 911:
Ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տան խոհանոցում դուռը կողպվել ու չի բացվում, իսկ խոհանոցում մոտ 3 տարեկան երեխա է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը մեկնել է դեպքի վայր և օպերատիվ օգնություն ցուցաբերել ընտանիքին:

Նշենք, որ միայն այսօր ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում դռան բացման վերաբերյալ 4 կանչ է արձանագրվել, մեկ դեպք՝  վերելակի խափանման: