Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի 3001 հոդվածի առաջին մասով։

Դատավորը պարզաբանեց՝ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այս քրեական գործով ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։